Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ի՞նչ է մեզ տալու զուտ հայկական հավաքական բանականությունը, որը դրսում անվանում են արհեստական

Ի՞նչ է մեզ տալու զուտ հայկական հավաքական բանականությունը, որը դրսում անվանում են արհեստական
19.08.2024 | 13:31

Առաջին հերթին՝ իրական անվտանգություն։

Այն գալիս է փոխարինելու հենակետներում հերթափոխություն կատարող զինվորներին և սպաներին։

Մինչև 20 հազար զինվորականի կարելի է դուրս բերել սահմանագծում շատ վտանգավոր ծառայությունից՝ նրանց փոխարինելով մեքենայական սարքերով ու ռոբոտներով։

Ընդամենը պետք է ինտեգրացնել հաղորդակցական ու բանական մատչելի՝ էժան (150-200 դոլար արժողությամբ) հարթակը գործածվող զինատեսակների՝ գնդացիրների, հրետանու, հրթիռային համակարգերի և օժանդակ սարքերի հետ։ Ապահովել անխափան ու անվտանգ կապ հեռահար մշտադիտարկման համար։

Մեքենայացվելու են բազմաթիվ խնդիրներ, որոնք էկրանների առաջ օպերատորները կատարում են շտաբներում և ճակատամարտերի կառավարման կետերում։

Հիբրիդային և տեղեկատվական ճակատում մենք ձեռք ենք բերում անհամար օգնականներ, որոնք 24 ժամ աշխատելու են քարոզչական մեդիաների պատրաստման բնագավառում։ Մենք կարիք չենք ունենալու, օրինակ, համոզելու ադրբեջանագետներին ու թուրքագետներին մասնակցելու հիբրիդային պատերազմներին։

Իմ փորձից ասեմ որ դա անհույս է։ Երկու տարի է փորձում ենք ներգրավել, սակայն՝ ոչ մի արդյունք։

Քարոզչության բնագավառում մենք լռեցնելու ենք այս աննպատակ, անօգուտ ու կործանարար աղմուկը 24 ժամ աշխատող ռոբոտների օգնությամբ, որոնք իրական հայրենասիրությունից այլ բան չեն ճանաչում և աշխատում են ԱՆՎՃԱՐ։

Շատ պարզ և աշխարհում՝ դրսում ստուգված ձևեր կան, որոնք աշխատում են անցնցում՝ փափուկ ու հարմարավետ ռեժիմով։

Առիթ լինի, կբացատրեմ։

Տնտեսության, ավելի շուտ ցանցային տնտեսության բնագավառում այս գործիքները գալիս են կերտելու նոր որակի, արդիական, իսկապես իրական տնտեսական ենթակառուցվածք, որն ի վիճակի է լինելու դիմակայել աշխարհում գերիշխանության հասած կորպորատիվ, ֆինանսաբանկային, վիրտուալ՝ անիրական ու խորամանկ մեթոդներով աշխատող համակարգին։

Ամեն մի արհեստանոցին և գարաժին հասու է լինելու մեր հաղորդակցական ու բանական մատչելի հարթակը, որի օգնությամբ մեր արհեստավորներն իրակակացնելու են իրենց անսահման երևակայության զարմանահրաշ արդյունքները։

Տարածաշրջանային առումով մեր տեխնոլոգիական բուռն զարգացումը հրապուրիչ է դարձնելու Հայաստանը հարևան ավտոխտոն ժողովուրդների, էթնոկրոնական համայնքերի համար։ Մենք կիսվելու ենք նրանց հետ մեր տեխնոլոգիական ձեռքբերումներով։

Կան բազմաթիվ ծրագրեր, թե ինչպես ազատ ու անարգել հաղորդակցություն կազմակերպել Հայաստանի միջոցով։

Օրինակ, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում ապրող քուրդը սեփական լեզվով կարող է բջջային հեռախոսի միջոցով հաղորդակցվել Ադրբեջանի թալիշի հետ։ Մենք այդ խոսակցությունը մեր տեխնոլոգիաների օգնությամբ Հայաստանում կվերծանենք, կթարգմանենք և կձայնավորենք թալիշերեն։

Սա անչափ կմեծացնի Հայաստանի կարևորությունը տարածաշրջանի ավտոխտոն ժողովուրդների մոտ։

Մենք մտածում ենք այդ տեխնոլոգիաների տնօրինությունը հանձնել մեր Ազգային Եկեղեցուն՝ ՀԱԵ-ին, քանի որ Եկեղեցին է, որ առնվազն 17 դար ճանաչված է որպես հուսալի և կայուն կառավարման ինստիտուտ, որի հետ համագործակցել են տարածաշրջանի բոլոր սուբյեկտները։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 4080

Մեկնաբանություններ